Նորություններ
Նոր համագործակցություն

Նոր համագործակցություն

Մեր ասոցիացիայի պատվավոր անդամ դարձավ պրոֆեսոր Տիգրան Վ. Ղազարյանը, ով համարվում է առաջատար մասնագետ պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, անոթային վիրաբուժության, ֆլեբոլոգոգիայի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությունը:

Այլ նորություններ
Կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը

Կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը

Հոկտեմբերի 13-ին կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը: Ելույթներով հանդես եկան ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Պողոսյան Աննան, բ.գ.թ դոցենտ Ենոքյան Հայկը, Հակոբյան Կորյունը: Վկայականներ շնորհվեցին «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» 2018թ. անդամներին:  #AAMFOS #2018  © Armenian Association of Maxillofacial and Oral Surgery

Ատամնային իմպլանատացիա

Ատամնային իմպլանատացիա

  Նոյեմբերի 25-ին  ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ)  «Ատամնային իմպլանատացիա» դասախոսության թեմայով հանդես կգա` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, ք. Երևանի գլխավոր դիմածնոտային վիրաբույժ Վ.Է. Հովակիմյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons

Ռինոպլաստիկայի հիմունքները

Ռինոպլաստիկայի հիմունքները

  Այսօր կայացավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպված պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ, «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» Կրթության և որակավորման պատասխանատու` Հ.Դ. Ենոքյանի «Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսությունը: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons

Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ

Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ

  Հոկտեմբերի 28-ին ժամը 11:30  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ)  «Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ» դասախոսության թեմայով հանդես կգա` դիմածնոտային վիրաբույժ, «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի» Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Կ.Ֆ. Սևտերտերյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons